ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Սարերից» իջած մի խումբ «քյոխվաներ»

«Սարերից» իջած մի խումբ «քյոխվաներ»
28.11.2012 | 16:08

«Չորսուկես տարվա պաշտոնավարումից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարդ մեխանիզմը, պետական կառավարման տեսակետից, ՏԻՄ-ն է, համայնքի ղեկավարի և ավագանու համատեղությամբ»,-այսօր տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ԱԺ լսումների ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Լսումներին ներկա էին ընդամենը մեկ մարզպետ ու տարբեր համայնքների ղեկավարներ, որոնցից շատերը մի քանի ժամ` կիսաարթուն, առանց մի ծպտուն հանելու լսում էին, թե ինչ ռազմավարություն է իրենց համար մշակվում: Նրանց փոխարեն մի քանի պատգամավորներ էին հարցուպատասխանի մեջ մտել տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ:
Վերջում էլ բոլորը գոհ ու շնորհակալ հեռացան, ոչ մի համայնքի ղեկավար գեթ մի հարց չբարձրացրեց համայնքների խոշորացման առնչությամբ, ինչին նրանցից գուցե շատերը դեմ են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ